«Հայկական տարազ»
Օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Հայկական տարազ» խորագիրը կրող դասախոսությամբ հանդես կգա տարազագետ Արտյոմ Սյունեցին:
Դասախոսության ընթացքում կխոսվի հայկական տարազի ստեղծման, ակունքների, առանձնահատկությունների, նշանակության, ինչպես նաև զարդանախշերի իմաստաբանության և խորհրդի մասին:
Տարազը տվյալ երկրի մշակույթն ու կենցաղը բնութագրող տարրերից է. ավանդական տարազն արտացոլում է ազգային խառնվածքին բնորոշ գծերը:
«Նարեկացի» արվեստի միությունը սիրով սպասում է ձեզ՝ միասին բացահայտելու հայկական տարազների ինքնատիպության և գեղեցկության գաղտնիքները:
Մուտքն ազատ է: