Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդես
«Կարապ» ընկերությունն առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը:
Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հեղինակն անձամբ ներկա է լինելու շնորհանդեսին և մոտ 20 րոպեանոց ելույթ է ունենալու հայ երկրպագուների համար:
Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Շնորհանդեսի լավագույն գործընկերն է «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը:
Շնորհանդեսի տոմսը ներառում է «Առանց թույլտվության» նվեր-գիրքը:
Տոմսերի արժեքը 7000 դրամ:
Տոմսերը կարող եք ձեռք բերել միայն www.tomsarkgh.am կայքից կամ զանգահարելով +374 060 276 000 հեռախոսահամարով:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ