«Նոր Լիտվա»
Նոր Լիտվա՝ Կարոլիս Կաուպինիս, Լիտվա
1930-ականների վերջին, Միացյալ Նահանգներ գաղթելուց առաջ, լիտվացի աշխարհագրագետ Կազիս Պակշթասը առաջարկեց արմատական լուծում տալ ազգի անխուսափելի ոչնչացմանը գերմանական և ռուսական ազդեցության ոլորտների ներքո՝ գնել Աֆրիկա կամ Ամերիկա մայրցամաքում մեծ հողատարածք, ենթարկել աննեքսիայի և ստեղծել այնտեղ «պահեստային Լիտվա»:
Ութսուն տարի անց կինոռեժիսոր Կարոլիս Կաուպինիսը, ընդունելով այս էքցենտրիկ գաղափարը որպես ճշմարտություն, ստեղծեց իր հոյակապ դեբյուտը՝ վերածելով այն էլեգանտ, արտասովոր գեղարվեստական պատմության, որը միաժամանակ ներթափանցվում է մինչպատերազմյան լիտվական պատմությամբ և ուղղակիորեն կապված է մեր ներկայի հետ. այնտեղ, ուր հզոր վախկոտները դիմում են ազգայնականությանը հանուն քաղաքական շահի: Այսինքն՝ գրեթե ամենուր ...