Զարթնում է Երևանը
Շատ շուտով՝ դեկտեմբերի 20-ին և 21-ին Dvin Music Hall կհնչի երաժշտական նոր նախագիծ՝ «Զարթնում է Երևանը» համերգային շոու ծրագիրը՝ Հայ Համերգ խմբի կատարմամբ։ Երաժշտասերներին կներկայացվի 40-80-ական թվականների հայկական երգարվեստի նմուշներից ավելի քան 15 -ը՝ արդիական մեկնաբանությամբ, ժամանակակից մշակմամբ, յուրօրինակ գուներանգներով ու նոր գործիքավորմամբ։ Ծրագրում ներառված երգերից է նաև «Երգ գինու մասին» հայկական շլյագերը (խոսք՝ Հովհ․ Շիրազի, երաժշտ․՝ Հր․Թորոսյանի)։ Նորովի ներկայացված այս կատարման հիման վրա ստեղծված տեսահոլովակը ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրացնի այնպես, ինչպես և հայկական հնագույն խմիչքը՝ գինին, ինչը խմելը մեր օրերում նույնիսկ մոդայիկ է դարձել։ Անուշաբույր գինու պես թեթևակի գլխապտույտ առաջացնող այս կատարումը ձեզ կպարգևի հաճելի ջերմություն և անկրկնելի զգացողություններ։
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)