Հանճարի անճարակները
Բեմ. և երժ.՝
Վիգեն Ստեփանյան
Պարեր՝
Նակա Միրզոյան
Նկ. ձև.՝
Լուսյա Մանուկյան
Նոր մանկապատանեկան ներկայացում
Ըստ Հ. Թումանյանի
«Հանճարի անճարակները»
Թումանյանի հեքիաթների հերոսները՝ Քեֆչի Հասանը, Քաջ Նազարը, Ձախորդ Փանոը, Անբան Հուռին, Չարչի Վարսիկը և այլ սիրված հերոսներ, հավաքվել ու նշում են իրենց Վարպետի, ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը։ Եվ հանկարծ, հերոսներից մեկը՝ անխելք մարդը, որի անունն է Աթանաս, սկսում է բողոքել և հրաժարվում է խմել Թումանյանի կենացը։
Ինչո՞ւ...
դա կպարզվի ներկայացման ընթացքում... և ոչ միայն դա։
« Բարեկենդանը » և «Անխելք մարդը» հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումը նորից ու նորից հաստատում է Թումանյանի հանճարը, նրա հեքիաթների իմաստությունն ու արդիականությունը։
Ներկայացումը հագեցած է երաժշտական համարներով, ունի յուրատուկ դինամիկա և անշուշտ, մտածելու և սովորելու բազմաթիվ առիթներ է տալիս։
️Սիրով սպասում ենք ձեզ …
Տոմսերի արժեքը՝ 1500, 2000 դրամ: