«NAYMESIS» բարեգործական ռեփ համերգ Mezzo -ում
Յուլիսի 1 -ին Մեցցո ակումբում (Mezzo Club) տեղի կունենա ռեփ կատարող, հասարակական գործիչ NAY 374 (Դավիթ Աղաջանյան) -ի «NAYMESIS» բարեգործական համերգը, կենդանի նվագախմբով։
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած գումարով Երևանում կկառուցվի Workout տիպի մեծ մարզահրապարակ, որի նպատակն է ՀՀ -ում զանգվածային մարմնակրթության խթանումն ու զարգացումը։ Վերջինս կլինի սահմանափակ հնարավրություններով մարդկանց համար հարմարություն ունեցող Հայաստանի առաջին մարզահրապարակը։
Տոմսերի արժեքը՝ 5000-15000