«Յոթ անհետացած ցեղերը»
Դերերում՝ Ստեփան Ղամբարյան, Նարեկ Բաղդասարյան, Սերգեյ Թովմասյան,
Մոնղոլ-թաթարների արշավանքների արդյունքում ավերվեցին Իրանի հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու շեներ, սրի քաշվեց ու կոտորվեց, ստրկության քշվեց ավելի քան վեց միլիոն մարդ… Ամենից մեծ ավերածությունը սակայն մարդկանց հոգիներում էր. նրանք գալիս էին ոչնչացնելու ժողովրդի կամքը, խիզախ, վեհանձն ու ազատատենչ ոգին, նրա ինքնությունը…Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ ծայրահեղ պայմաններում տեղի տալիս փորձանքին ու արհավիրքին՝ կորցնելով իրենց մարդկային նկարագիրը, դեմքը, անհատականությունը: «Յոթ անհետացած ցեղերի» հեղինակն ասում է. «Եկե՛ք, մեկ անգամ էլ ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ դաս մենք այսօր կարող ենք քաղել մոնղոլների արշավանքից, այնպիսի դաս, որ երբե՛ք չհնանա: Քանզի ինչպես Գյոթեն է ասել. «Այն ժողովուրդը, որը չի ճանաչի ու հասկանա իր պատմությունը, դատապարտված կլինի վերսկսել այն»:
Թարգմանիչ՝ Գևորգ Ասատրյան
Դերասանների հետ աշխատեց՝ Տաթև Ղազարյանը
Ստեփան Ղամբարյան
Միշա Հակոբյան
Նարեկ Բաղդասարյան
Սերգեյ Թովմասյան
Արման Նավասարդյան
Սարգիս Ռուստամյան
Հայկ Պետրոսյան
Կորյուն Բուդուրյան
Լուսինե Մանուկյան
Հարություն Սարգսյան
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ: