Անօրինակ պատմություններ
Թեքտեղը հրավիրում է բոլորին դիտելու «Անօրինակ պատմություններ» նկարչական պատումը, որը ստեղծվում ու պատմվում է հենց բեմի վրա՝ հանդիսատեսի աչքի առաջ:
Մի քանի մասից բաղկացած պատմությունների շարքը պատմում է մի քաղաքի մասին։ Այդ քաղաքի բնակիչները Օրինակներն են՝ շատ յուրահատուկ, բայց և բոլորիս շատ նման:
Հեղինակ՝ Մարիաննա Փահլևանյան
Նկարչական մասի ղեկավար՝ Արևիկ Դ՛Օր
Երաժշտությունը՝ Տիգրան Ալեքսանյանի
Օր՝ հունիսի 25
Սկիզբը` 19:00
Տևողությունը՝ 1ժ 15 ր։
Վայրը՝ ՆՓԱԿ (Բյուզանդ 1/3)
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ