Սպենդիարյանական պոստերներ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում «Եվրապական ժառանգության օրեր»-ի շրջանակներում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր ունեցող հրատարակչատների կողմից` ներկայացնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները: Առանձնանում են Մ. Բելյաևի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) և Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատները: Դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը:
Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ՝ Լիլիթ Արշակյանը:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)