«Տոնացույց» ժողովրդական թատրոն. «Բարեկենդանից Զատիկ»
Ապրիլի 3- ին` ժամը 19.00- ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Տոնացույց» ժողովրդական թատրոնը հրավիրում են բոլորին ներկա գտնվելու «Բարեկենդանից Զատիկ» ծիսական ներկայացմանը:
Մեր նախնիները գարնան շրջանին՝ մասնավորապես՝ Զատկի տոնին նախորդող ամեն 7 շաբաթը նշել են ժողովրդական հետաքրքիր և հարուստ ծեսերով և տոնախմբություններով, որոնք այսօր ցավոք սրտի մոռացված են:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի օգնությամբ ոչ միայն կվերհիշենք, այլև կմասնակցենք Բարեկենդանին հաջորդող պահքի շրջանի մեր գունեղ ու խորհուրդներով լի ծեսերին՝ սոխի- սխտորի շաբաթին, հողագործական կամ բանջարի շաբաթին, թռչնագալուստին, միջինքին, քոշիկի կամ չարքը տնից քշելու շաբաթին, Ծաղկազարդին և Զատիկին:
Սպասում ենք բոլորին: Մուտքն ազատ է: