Դիմավորենք Ֆրանկոֆոնիայի օրն ԷՕՆում
Միացե՛ք մեզ մարտի 19- ին, ժամը 19:00- ին՝ դիմավորելու մարտի 20- ին Հայաստանում տոնվող Ֆրանկոֆոնիայի օրը: Տոնի նախօրեին ԷՕՆն ամբողջությամբ տոգորված կլինի ֆրանսիական ոգով. մի անկյունում ֆրանսիական ֆիլմ կդիտենք և կկիսվենք տպավորություններով, մյուսում՝ ֆրանսիական մաֆիա կխաղանք, իսկ բանավիճելու սիրահարները կարող են միանալ ֆրանսերեն լեզվի շուրջ ծավալվող քննարկմանը: Եվ այս ամենը՝ ֆրանսերենով: Ծրագրում՝ նաև ֆրանսիական երաժշտություն և զուտ ֆրանսիական հյուրասիրություն:
Մուտքը՝ 1500 դրամ( ներառյալ ֆրանսիական հյուրասիրություն, թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր):