Արշավ դեպի Սյունիք
Սեպտեմբերի 14-15-ին մեկնում ենք Սյունիք` երկօրյա բազմաբովանդակ վրանային արշավի: Կայցելենք քչերին հայտնի պատմաճարտերապետական ու բնական հուշարձաններ:
Երթուղի՝
1-ին օր
Նախ կայցելենք Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի պատերի վրա մինչ այժմ մնում են արցախյան պատերազմի հետքերը: Ապա կուսումնասիրենք Հին Գորիսի քարանձավային բնակատեղին, որտեղից էլ կմեկնենք Բարձրավան գյուղ: Իսկ Բարձրավանի ձորերում կտեսնենք Սուրբ Մինաս եկեղեցին ու Ծիծ քար կոչվող բնական հուշարձանը: Երեկոյան Բղենո Նորավանքի բակում կխփենք մեր վրանային ճամբարը: Այնուհետև` խարույկ, խաղեր, երգեր:
2-րդ օր
Առավոտյան մեկնում ենք Տաթևի վանական համալիր, ցանկացողները կարող են վայելել նաև Տաթևի ճոպանուղին: Վանքն ուսումնասիրելուց հետո կմեկնարկի արշավի ամենահետաքրքիր հատվածը: Նախ Որոտանի կիրճի ժայռերով կիրականացնենք մարզական վայրէջք ալպինիստական տեխնիկայով (վայրէջքի ողջ ընթացքը կազմակերպվելու ու հսկվելու է պրոֆեսիոնալ ալպինիստի կողմից), այնուհետև կիջնենք Սատանի կամրջի հեքիաթային աշխարհը: Երևան կվերադառնանք ուշ երեկոյան:
Անհրաժեշտ պարագաներ՝ ուսապարկ, հարմարավետ կոշիկ, անձրևանոց , արևային գլխարկ, ակնոց, լապտեր, քնապարկ, վրան (ովքեր ունեն), երկու օրվա սնունդ (չփչացող), ջրաման՝ առնվազն 1 լ տարողությամբ:
Տոմսի արժեքը՝ 12000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
«Մերսեդես» մակնիշի բարձրակարգ տրանսպորտի,
ուղեկցորդի,
ալպինիստական սարքավորումների վարձույթի,
անհրաժեշտության դեպքում՝ վրանների վարձույթի ծախսերը:
Տեղերը սահմանափակ են՝ 18 տեղ:
Հանդիպում ենք շաբաթ առավոտյան՝ 7:00-ին, Ավ. Իսահակյանի արձանի մոտ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Ереванский русский драматический театр имени Ко...
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)