Ես և հայոց ցեղասպանությունը
2015թ., հուլիսի 14-ից-26-ը, ամեն օր՝ ժամը 11:00-17:00-ն, Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա «Ես և հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող կոլաժի բաց դասընթացը: Ծրագիրը ղեկավարում է արվեստագետ էդմոնդ Հաբեթյանը (Ֆրանսիա): Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անհատական և խմբակային ստեղծագործական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ձեռք բերելու հմտություններ՝ հաղորդակցվելու և քննարկումներ վարելու վերը նշված թեմայով:
Դասընթացներին Skype-ով կմիանա նաև մեդիայի մասնագետ Պիեր Ջորջիո դե Պինտոն (Շվեյցարիա):
Դասընթացների ավարտին՝ հուլիսի 26-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա դասընթացը ամփոփող ցուցահանդես:
Դասընթացն անվճար է, սակայն ամեն մասնակից պետք է հոգա իր ստեղծագործական աշխատանքի համար հարկավոր նյութերի ծախսը: