"Armenian iBooks"- ի մրցանակ՝ էլեկտրոնային գրքերի հրատարակության համար
Եթե Դուք պրոֆեսիոնալ գրող կամ ուսանող եք և առաջին քայլերն եք անում հրատարակության աշխարհում, Armenian iBooks-ը կնձեռի Ձեզ բազմաթիվ հնարավորություններ՝
1) Գրքի անվճար էլեկտրոնային հրատարակում,
2) Հասանելի դարձնել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս,
3) Ձեռք բերել պոտենցիալ խմբագիրների և հրատարակիչների ուշադրությունը:
Առաջին մրցանակակիրը կստանա՝
1) Էլեկտրոնային գրքի անվճար թվայնացում և պատրաստում,
2) Հրապարակում Apple iBookstore և Google Play-ի հարթակներում,
3) Մեկանգամյա օգտագործման զեղչ Armenian iBooks-ի կողմից հրատակված գրքերի համար:
Մյուս երկու հաղթողները կստանան՝
1) Էլեկտրոնային գրքի անվճար թվայնացում և պատրաստում,
2) Հրապարակում Apple iBookstore և Google Play-ի հարթակներում:
Մրցույթին կարող են մասնակցել հայալեզու և անգլալեզու աշխատանքներ: Գրքերը պետք է ուղարկվեն MS Word Document ֆորմատով: Ձեռքով գրված աշխատանքները չեն ընդունվելու:
Մրցույթի վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 30: