Հյուսիս-հարավ
Նոր արկածային կատակերգություն «Քայլ ձիով», «Poker AM», «Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերի հեղինակներից:
4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով և ամուսնանալու ցանկությամբ: Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով և ցանկանում է Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:
Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը «նվեր» չաներ ընկերներին և մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:
Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը և փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները: