Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն
Հանդիսավոր արարողությամբ կմեկնարկի հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այն կազմակերպում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը , ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։