Հանդիպում արվեստի հետ. Կամո Նիգարյան
Հոկտեմբերի 29-ին, ժ. 18:30 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Հանդիպում Արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ նոն-կոնֆորմիստ արվեստագետ Կամո Նիգարյանին, որն անց է կացվում կենտրոնի «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության շրջանակներում: Միջոցառման շրջանակներում կհնչի զեկույց արվեստագետի մասին, ինչպես նաև կներկայացվի ցուցադրության պատկերագիրքը:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում
• Զեկույց՝ «Արվեստը որպես դիզայն. Կամո Նիգարյանի ստեղծագործական պրակտիկան 1970-80-ականներին՝ Խորհրդային արվեստի համատեքստում»
Բանախոս՝ ցուցադրության համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյան
• «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Խորհրդային մշակույթի կազմավորման տարիներին դիզայնի կարևորությունը և փոխկապակցվածությունը արվեստի հետ հանրահայտ փաստ է։ Սույն թեման սակայն երբևիցե չի դարձել ուսումնասիրման կամ քննարկման առարկա խորհրդահայ և արդի արվեստի պատմագրության մեջ, որտեղ դիզայնի բնագավառը գտնվել է մշտապես ստորադասված, եթե ոչ իսպառ անտեսված կարգավիճակում։
Կամո Նիգարյանի ստեղծագործական պրակտիկայի առաջին՝ 70-80-ականների շրջանը, խնդրականացնում է նման մոտեցումը։ 1973-ին ասպարեզ գալով որպես արդյունաբերական և գրաֆիկական դիզայներ՝ Նիգարյանի բեղուն գործունեությունը համընկնում է 1920-ականների խորհրդային ավանգարդիստական նախագծի վերընկալման հետ։ Հղվելով այդ ժամանակաշրջանին՝ նրա բազմաթիվ ուրբանիստական, թանգարանային և կոմունիկացիոն, արդի և ապագա կենցաղի ոլորտներին առնչվող նախագծերը հերքում են դիզայնի զուտ կիրառական ֆունկցիան։ Այդ աշխատանքների տեխնոլոգիական և հայեցակարգային առաջադիմությունը թույլ չեին տալիս արվեստագետին իրականացնել դրանց մեծ մասը։
Արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանի սույն զեկույցը դիտարկում է Նիգարյանի դիզայներական գործունեությունը որպես ժամանակակից արվեստի կիրառարական փոխակերպման փորձ։ Հարաբերակցելով իր աշխատանքները արդի արվեստի որոշ դրույթների հետ՝ Նիգարյանը ջանում էր ստեղծել առարկաներ, գործիքներ և տարածություններ, որոնք մարդու և իր միջավայրի միջև կառաջացնեին փոխհարաբերությունների նոր մակարդակ։
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 / 34:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։