Հայկական կինո` Գուրգեն Կարենի Ջանիբեկյան
Գուրգեն Կարենի Ջանիբեկյան
Ծնվել է 1982թ.: Սովորել է ԵՊՄՀ կինոֆոտոյի բաժնում: Աշխատել է որպես հեռուստատեսային ծրագրերի օպերատոր: 2002-2003 թթ. «ԱրմենԱկոբ» ՀԸ-ում, 2003-2005 թթ.՝ ՀՀ ՊՆ «Զինուժ» լրատվական ծրագրում, 2006-2007թթ.՝ «Արմենիա» ՀԸ-ում, 2007-2008թթ.՝ «Շանթ» ՀԸ-ում, 2008-2013թթ.՝ «Շողակաթ» ՀԸ-ում: 2004թ.- ին նկարահանել է իր առաջին՝ «Վճռական մարդը» կարճամետրաժ ֆիլմը, որով նույն տարի մասնակցել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին: 2010թ. «Վերջը սկիզբն է», «Ոսկե Ծիրան» 7-րդ ՄԿՓ, 2011թ. «Ոսկե աչք» օպերատորների 3-րդ միջազգային փառատոն, Վրաստան, արժանանացել է «Նորարարական հայացք» հատուկ մրցանակի, 2012թ.՝ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին՝ ստանացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակը: 2013թ. «Պեպիտտո» «Ոսկե Ծիրան» 10-րդ ՄԿՓ:
Մի շարք ֆիլմերի օպերատոր. 2009թ.՝ «Տան բնակիչները», 2010թ.՝ «Ավելորդը», 2011թ.՝ «Ռոմեո և Ջուլիետ», 2013թ.՝ «Լյալիկ»:
2013թ. Գուրգեն Ջանիբեկյանը հիմնել և ղեկավարում է Բեկ Արտ ֆիլմարտադրող ստուդիան:
Բեկ Արտ ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացնում է «Վերջը դա սկիզբն է», «Պեպիտտո» և «Լյալիկ» ֆիլմերը: