Կինո և թեյ. Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր
ԷՕՆի Թեյի ակումբը սիրով հրավիրում է բոլորին դիտելու կինոռեժիսոր Ռայան Մերֆիի հայտնի «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» մելոդրաման:
Էլիզաբեթ Գիլբերտ անունով ամուսնալուծված կինը մի գեղեցիկ օր հասկանում է, որ ապրում է ոչ այն կյանքով, որի մասին միշտ երազել է և շատ ցավոտ ամուսնալուծությունից հետո որոշում է մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության, որը կօգնի նրան բացել նոր հորիզոններ և ինքնաճանաչվել:
Տարեթիվ՝ 2010
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Ռայան Մրֆի
Գլխավոր դերերում՝ Ջուլիա Ռոբերտս, Խավիեր Բարդեմ
Մուտքը՝ 2000 դրամ /ներառյալ չինական բարձրորակ թեյերի հյուրասիրություն/: