«Օսկար»
Հեղինակ՝ Կլոդ Մանիե
Մեծ ձեռնարկության տնօրեն Բեռնար Բառնիեին առավոտ վաղ՝ կարևոր լուր հայտնելու պատրվագով անսպասելի այցելում է նրա արտադրության հաշվապահ Միշել Մարտինը: Անակնկալ լուրը,որը Միշելը հայտնում է Բեռնարին՝ նրա աղջկա հետ ամուսնանալու ցանկությունն էր: Բեռնարը ցնցվում է այս անսպասելի առաջարկից, որովհետև նա իր աղջկա համար ավելի հարուստ և ապահով փեսացու էր նախընտրում: Միշելը վստահ էր,որ Բեռնարը չէր համաձայնի և իր ճարպիկ գործունեությամբ հաշվապահական հաշիվներում իր անունով գումար էր փոխանցել, Բեռնարի համաձայնությունը ստանալու համար: Անելանելի վիճակի մեջ հայտնվելով Բեռնարը համաձայնում է: Միշելը խնդրում է Ժակլինի ձեռքը: Իրավիճակը անսպասելի բարդանում է,որովհետև Բեռնարի միակ աղջիկը ո՛չ թե Ժակլինն է, ա՛յլ Էլենը: Էլենը տարված էր Օսկարով,որը իր հոր վարորդն էր, և որին խելահեղորեն սիրում էր: Այս խառնաշփոթի մեջ անսպասելի հայտնվում է Ժակլինը,որպեսզի Միշելին խոստովանի ճշմարտությունը, բայց հանդիպում է ո՛չ թե Միշելին այլ Բեռնարին՝ նրան էլ խոստովանում է , որ ամաչելով իր աղքատությունից՝ թերթում կարդացել է Բեռնար Բառնիեի մասին , և Միշելին արժանի լինելու համար նրան համարել է իր հայրը: Բեռնարը համաձայն չէ Էլենի ընտրության հետ: Հարստությունը չկորցնելու համար Նա որոշում է Էլենին՝ մեկ ամուսնացնել Միշելի հետ, մեկ իր մասաժիստի, և գլուխը կորցնելով վիճում կնոջ հետ ՝ թողնելով ընտրությունը նրան : Երկար տարիներ անց, աշխատանքի ընդունվելու վկայագրով Բեռնարին այցի է գալիս Շառլոթը,որը նախկինում նրանց տանը սպասուհին է եղել: Եվ երբ Բեռնարը կարդում է մոր ձեռագրով գրված վկայագիրը՝ ճանաչում
է Շառլոթին: Երիտասարդ տարիների խորն ու անկեղծ զգացմունքներից Շառլոթը Բեռնարից աղջիկ երեխա էր ունեցել,որի մասին բոլորից թաքցրել էր: Հիմա միայն կարիքն էր ստիպել ՝ Ժակլինի մասին հայտնելու: Անակնկալի գալով Բեռնարի համար այս խելահեղ օրը դառնում է երջանիկ մի օր,որը վաղուց խախտվել էր կյանքի սխալ տրամաբանությունից: Էլենի ամուսնությունը Օսկարի հետ, և Ժակլինի խոստովանությունը Միշելին, անկեղծ, ազնիվ ու անշահախնդիր սիրո պատմություն է,որի երջանիկ ավարտն էլ ամուր ընտանիք կազմելու
հիմքեր է ստեղծում:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.:
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։