Սեմինար. "Էմպաթիա. կոնցեպցիան, պատմությունը, մոտեցումները"
ՍՂՀՀ “Ինթրա” հոգեկան առողջության կենտրոնը հրավիրում է մասնակցել ինտերակտիվ սեմինարի՝ "Էմպաթիա. կոնցեպցիան, պատմությունը, մոտեցումները" թեմայով:
Սեմինարը նախատեսված է հոգեբանության ոլորտի ուսանողների և մասնագետների, ինչպես նաև, հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար:
Սեմինարը կվարի ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետ Մելինե Փափազյանը:
Սեմինարն անվճար է: Նախնական գրանցումը պարտադիր է: