«Սուֆրաժիստուհին» - Ֆիլմի դիտում և քննարկում
«…Եթե կանանց ընտրական իրավունք տանք, ապա այդ գործընթացը կանգնեցնել չի լինի, նրանք հնարավորություններ կպահանջեն՝ ընտրվել խորհրդարանում, լինել նախարար ու դատավոր …»
Այնպես է սկսվում «Սուֆրաժիստուհին» բրիտանական ֆիլմը, որը նկարահանել է Սառա Գավրոնը 2015 թ.-ին: Այն ներկայացնում է անցյալ դարասկզբին Բրիտանիայում իրենց ընտրական, տնտեսական և այլ իրավունքների մասին առաջին անգամ բարձրաձայնած կանանց պայքարը:
Սուֆրաժիստուհիների պայքարին և զարգացումներին հետևելու համար միացեք ֆիլմի դիտմանը, որը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 18:30-ին, Նոր Սերունդ ՀԿ-ի գրասենյակում:
Տեղերը սահմանափակ են: Մուտքն ազատ է:
Տևողություն՝ 1 ժամ, 45 րոպե
Լեզու՝ ռուսերեն
Հասցե ՝ Բաղրամյան 49 բն. 7 , Երևան:
Սիրով սպասում ենք:
Ֆիլմակումբը գործում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի ֆիլմերի դիտումների միջոցով բարձրաձայնել մարդու իրավունքներին ու խտրականությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: