Սողոմոն Թեհլերյանի նշանավոր գործողության 95-ամյակը
95 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 15-ին, Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը վրիժառու կրակոցով սատկացրեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին՝ իրագործելով 1919–20 թթ.-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրք հանցագործների դատավարության վճիռը, ըստ որի հայերի տեղահանության ու եղեռնի գլխավոր կազմակերպիչները, այդ թվում՝ օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար թալեաթ փաշան հեռակա դատապարտվել էին մահվան: Իսկ դատավճիռը հեռակա էր, որովհետև հանցագործներն արդեն հասցրել էին ճողոպրել և ծպտված բնակվում էին աշխարհի տարբեր հատվածներում...
Հայոց «Նեմեսիսի» շրջանակներում մեր հերոս-վրիժառուների ձեռքով բոլորն անխտիր հայտնաբերվեցին ու շանսատակ արվեցին:
1921-ի մարտի 15-ի գործողությունից անմիջապես հետո Թեհլերյանը ոչ թե դիմեց փախուստի, այլև ինքնակամ հանձնվեց ոստիկանությանը:
Դատավարության ընթացքում գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է թալեաթի և հայոց Մեծ Եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Ի վերջո Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար...
Այսպիսով՝ մարտի 15-ին այս նշանավոր գործողության օրը հիշվելու և նշվելու է Երևանի Հյուսիային պողոտայի կենտրոնական հատվածում, ժամը 19:15-ից սկսած, ուր երգելու ենք Թեհլերյանին և այդ օրվան նվիրված «Գինի լի՛ց» հայտնի երգը, նաև այլ հայրենասիրական երգեր, պարելու ենք ազգագրական պարեր: Որից հետո երթով, երգ ու պարով կանցնենք դեպի Հանրապետության հրապարակ ու Մաշտոցի պողոտայով կբաձրանանք Ազատության հրապարակ, որտեղ էլ կեզրափակենք միջոցառումը:
Խրախուսելի կլինի, եթե Ձեզ հետ ունենաք եռագույն դրոշներ, օրվա խորհրրդի հետ կապված պաստառներ, շապիկներ:
