Լուսանկարչության երկամսյա դասընթացներ
Դասավանդող` Արթուր Lumen Գևորգյան
Lumen Photo Studio-ն հրավիրում է ձեզ լուսանկարչության երկամսյա դասընթացների:
Այժմ կարող եք լիարժեք տիրապետել լուսանկարչության հմտություններին: Եվ ձեզ բոլորովին պետք չի պրոֆեսիոնալ լուսանկարչական ֆոտոխցիկ: Անգամ ամենասովորական տեսախցիկով կարող եք ստեղծագործել: Իսկ դրանում ձեզ կօգնեն լուսանկարչության դասընթացները, որոնք կազմակերպում է Lumen Photo Studio-ն:
Երկու ամսվա ընթացքում դու կիմանաք լուսանկարչական արվեստի բոլոր գաղտնիքները, կծանոթանաք լուսանկարչության պատմությանը, կիմանաք, թե ինչ է կոմպոզիցիան, ոճերի բազմազանությունն ու լուսանկարչության ժանրերը: Դուք կսովորեք ճիշտ տեղադրել լուսավորումն ու մշակել լուսանկարները:
Դասերը հիմնականում անց են կացվելու The Loft ժամանցի կենտրոնում: Ժամանակ առ ժամանակ լինելու են բացօթյա դասեր, որոնց ընթացքում կկարողանաք գործնականում կիրառել յուրացված գիտելիքները:
Անգամ դասերի ընթացքում ձանձրանալ չեք հասցնի, քանի որ դրանք ընդգրկում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասեր: Տեսական հատվածները ենթադրում են նաև տեսանյութերի և ֆիլմերի դիտում:
Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2 անգամ 2 ժամ տևողությամբ: Դասերի սկիզբը 18:30-ին: