«ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով ուսանողական գիտաժողով
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ՀՀ բոլոր բուհերի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողներին հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտաժողովի՝ «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով:
Գիտաժողովը տեղի է ունենալու ս/թ մայիսի 17-ին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է պարունակի՝
1. զեկույց՝ գիտաժողովի խորագրի շրջանակներում,
2. կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ, ծննդյան տարեթիվ, բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս:
ՈՒշադրություն. տվյալ բուհում սովորելու փաստը պարտադիր ստուգվելու է մրցութային հանձնաժողովի կողմից:
Զեկույցի ձևին ներկայացվող պահանջներն են՝
1. Աշխատանքը պետք է նախկինում հրապարակված/տպագրված չլինի
2. Աշխատանքի լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ Unicode (Sylfaen), տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը 1.5, ծավալը՝ առավելագույնը 8 էջ
3. Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է տրվեն հղումներ
4. Գրագողության նշաններ հայտնաբերելու դեպքում աշխատանքի չի դիտարկվի հանձնաժողովի կողմից:
ՈՒշադրություն. միայն լավագույն զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան գիտաժողովին ներկայացնելու իրենց աշխատանքները: Լավագույն զեկուցողների համար նախատեսված են մրցանակային տեղեր. 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: