Նանա Արամյանի անհատական ցուցահանդես. Մանուշակագույն հեղեղ
Ներշնչված երազանման ուղիների անսահման ու չբացաhայտված հնարավորություններով հայ արվեստագետ Նանա Արամյանի գործերը համապատասխանում են նեո-սյուրռեալիզմի բոլոր պահանջներին. դեպի մոգականություն ձգտող գեղանկարչական տարածություններ, որոնց նկարիչն ավելացնում է իր անթաքույց հիացմունքը դեպի նոր՝ միկրո-ինժեներական ու կիբերնետիկական տեխնոլոգիաները: Սա մեխանիկական մի աշխարհ է, որտեղ անմարդկային կերպարները տրանսֆորմացիայի ճանապարհին են, սակայն դեռևս հեռու են մեքենաներին բնորոշ անհոգի վիճակից. նրանք իրենց անհանգիստ ու պրովոկացիոն պատկերներով , հաճախ էրոտիկ ակնարկներով մեզ ետ են բերում դեպի մարդկային աշխարհ: Հայելային կերպարները տատանվում են տարածության մեջ առանց ժամանակի ու տեղի զգացողության, երևան հանելով միմյանց հակադիր հուզական վիճակներ՝ տառապանքի հանգիստ և ուժեղ դրսևորումներով, ինչի մասին վկայում են կոնտրաստային գույները, որնք ծնվում են Մթությունից ու արտահայտում են իրենց ողջ դրական լուսավորությունը: