«Վեց օր»
«Վեց օր» վավերագրական ֆիլմ, որը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնել հայ հերոսների մասին և ավելի մեծացնել նրանց ճանաչելիությունը:
Մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Դոնի Ռոստով քաղաքի ազատագրման 73-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստով քաղաքի ազատագրման պատմությունը, ինչպես նաև ազգությամբ հայ հերոսի քաջագործությունները մարտերի ժամանակ:
Ֆիլմի տևողությունը 17 րոպե է:
Ռեժիսոր՝ Ղուկաս Մադոյան
Մուտքն ազատ է: