Լուսավորյալների երկիրը
Քուչի աֆղանական ցեղի մի խումբ երեխաներ, փորելով հողը, սովետական արկեր են հանում ու վաճառում լազուրիտի հանքերում աշխատող երեխաներին: Մեկ այլ խմբավորման երեխաներ իրենց երկրից ամերիկյան զորքերի հեռանալու մասին երազելուց ազատ ժամանակ վերահսկում են Պամիրի խանձված լեռներով թանկարժեք կապույտ քարերի ապօրինի տեղափոխմամբ զբաղվող քարավանը: Խաղարկային և վավերագրական կինոյի սերտ միահյուսման շնորհիվ մենք ցնցող կինոճանապարհորդություն ենք կատարում՝ հայտնաբերելով պատերազմից չարչրկված Աֆղանստանի գեղեցկությունը: Շուրջ յոթ տարի նկարահանված 16 մմ-անոց այս ոգեշունչ տեսանյութում սկսնակ ռեժիսոր Պիտեր - Յան Դը Պյուն արտասովոր ու հիշարժան պատկերներով ներկայացնում է Աֆղանստանի այն վիճակը, որը ժառանգելու է հաջորդ սերունդը: Մինչ ամերիկյան զորքերը պատրաստվում են հեռանալ Աֆղանստանից, Դը Պյուն մեզ ուղեկցում է դեպի այս անհայտ երկրի խորքերը, որտեղ պատանիները վայրագ հորսախմբեր են կազմում առևտրային ուղիները վերահսկելու համար, վաճառում են պատերազմից մնացած ականների պայթուցիկ նյութերը և խաղալու համար մագլցում ժանգոտ տանկերի վրա՝ իրենց ժառանգած դաժան միջավայրին համապատասխան պատերազմական նոր կանոններ ստեղծելով: Դը Պյուի ֆիլմը հակադրում է ներքին գեղեցկությունն ու գոյատևման դաժանությունը՝ վկայելով մանկության հոգևոր նորարարության և այդ երկրի ու մարդկանց արտակարգ դիմացկունության մասին:
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար, Սանդենս ՄԿՓ, 2016
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։