Փոթորիկ
Շեքսպիրյան պիեսի ջարմենյան այս մեկնաբանությունը գաղութատիրության, վրեժի, հատուցման և վերագաղութացման հիշողություններ արթնացնող պատկեր է: Միլանի նախկին դուքս Պրոսպերոյին և նրա դստերը՝ Միրանդային դքսի չարագործ եղբայր Անտոնիոն լքել է մի հեռավոր կղզում: Տասներկու տարի անց, «ազատ արվեստներ» սովորելով, Պրոսպերոն փոթորիկ է անում, որպեսզի առեղծվածային կղզում խորտակի Անտոնիոյի նավը նրա ուղեկցին՝ Նեապոլի արքայազն Ֆերդինանդին իր դստեր հետ ամուսնացնելու նպատակով: Այս քայլով Պրոսպերոն ցանկանում է խաղաղություն վերհաստատել Միլանի և Նեապոլի միջև: Ջարմենը մոլեգին պատկերաշարի և ճոխ նկարչական ձևավորման շնորհիվ յուրահատուկ զգացում է բերում, որը հեշտությամբ սքողում է ֆիլմի չնչին բյուջեն: