Համլետ
Լորենս Օլիվյեն՝ «Համլետի» այս օսկարակիր, «սև ֆիլմի» նմանվող տարբերակի գլխավոր դերակատարը, ցուցադրում է իր լավագույն շեքսպիրյան մարմնավորումներից մեկը: Քչերն են կարողացել սպանության, խարդավանքների, խելագարության և հուսահատության այս անմահ պատմության մեջ այսքան փայլուն կերպով մարմնավորել Դանեմարքի ողբերգական իշխանին, որը տառապում է պարտքի զգացումից սպանված հոր հանդեպ և միաժամանակ մեղքի զգացումից ու վախից վրեժխնդրության հեռանկարի առաջ:
Մրցանակներ
«Օսկար» մրցանակ լավագույն ֆիլմի, գլխավոր դերակատարման, նկարչական ձևավորման համար, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 1948, Գլխավոր մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, Իտալիա, 1948, Լավագույն կինոտասնյակ, Կինոքննադատների ազգային խորհուրդ, ԱՄՆ, 1948, Լավագույն դերասան, Նյու Յորքի կինոքննադատների ընկերության մրցանակ, ԱՄՆ, 1948, «Բոդիլ» մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար, Դանիա, 1949, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, ԱՄՆ, 1949, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար, 1949, Լավագույն դերասանուհի, «Բեմբի» մրցանակաբաշխություն, Գերմանիա, 1950, Կինոսցենարիստների միության մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Իսպանիա, 1950