Կարոտ
Կես դար առաջ Կարիբյան ավազանում մի կղզի կտրվեց աշխարհից ու մեկուսացավ գլոբալացումից: Այն, ինչ թվում էր փոփոխությունների և առաջընթացի հեղափոխություն, վերածվեց անջրպետի: Հեղափոխության գաղափարներին չհամապատասխանող արտաքին աշխարհը դարձավ արգելված ու անտեսանելի: Մի ամբողջ սերունդ համակվեց անմեղ ինքնախաբեությամբ: Օվկիանոսի թակարդն ընկած կուբացիների ավագ սերնդի աշխարհայացքն ու իդեալները կամաց-կամաց աղճատվեցին: Կապիտալիզմի օգնությամբ սոցիալիզմը փրկելու վերջին շրջանի փորձերը հաջողվեցին, բայց դրա հետևանքով մի սերունդ մնաց ապակողմնորոշված: Եվ հիմա երեք տարեցներ՝ Լուիսը, Կարմելոն ու Էռնեստոն, ազատություն են տալիս իրենց երևակայությանը: Նրանց շուրջը գնում-գալիս են զբոսաշրջիկներով՝ արգելված երկրի դեսպաններով լի ավտոբուսները՝ այս ծեր մարդկանց ստիպելով կարոտել իրենց անհետացած իդեալները, սերը, անցած ժամանակն ու այն բոլոր վայրերը, որ երբեք չեն տեսել: