Անկում
Մի գիշեր Ռիգայում Լատվիայի ազգային արխիվի աշխատակից Մատիս Զելկսը ինչ-որ կնոջ է նկատում կամրջին: Կնոջ կողքով անցնելուց և ինքնասպանությունը չկանխելուց հետո Մատիսի մեջ առաջացած ձախողման և մեղքի զգացումները փոխում են նրա կյանքը: Մատիսն անկարող է մոռանալ կնոջը: Զղջման զգացումով և տենդագին տեսիլքներով համակված՝ նա գիշեր-ցերեկ թափառում է քաղաքով մեկ ու փնտրում այդ կնոջ գոյության հետքերը: Այս ուղևորությունը խղճմտանքի խռովալի բավիղներով Մատիսին ավելի է սուզում սեփական մենության գիրկն ու հոգու խորքերը, մինչ ավելի ու ավելի կխճճվի կնոջ և նրա շրջապատի մարդկանց ճակատագրերի մեջ: Մատիսը հայտնվում է անձկության ու մեղանչման ցավի, սիրո ու տենչանքի անողոքության և ներման, թեթևացման ու փրկության փնտրտուքի հանդիման: