«Աշնանային ձայներ» երգչախումբը ելույթ կունենա ՆԱՄ-ում
Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում համերգային ծրագրով հանդես կգա «Հնաբնակ երևանցիների» ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը:
Երգչախմբի երգացանկը ընդգրկուն և բազմազան է:
Միջոցառման ընթացքում կհնչեն Բարսեղ Կանաչյանի «Օրոր», Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ», Էդգար Հովհաննիսյանի «Արփա-Սևան» և այլ ստեղծագործություններ:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Կառլեն Բաբայան
Մուտքն ազատ է: