Գոբելենների ցուցահանդես ՆԱՄ-ում
Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլի Կարապետյանի «Լեգենդար էմոցիաների նոտաները» խորագիրը կրող գոբելենների ցուցահանդեսը:
Ցուցադրությանը ներկայացված են լինելու հեղինակի 18 ստեղծագործություններ:
Աշխատանքներում պատկերված են լեգենդար երաժիշտների դիմանկարներ:
Լիլի Կարապետյանը քանդակագործ է, զբաղվում է նաև կերամիկայով:
Մուտքն ազատ է: