«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրում | Film Screening "The Color of Pomegranate"
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարի ոչ միայն մեր տարեդարձը, այլ նաև ողջ տարին նվիրված է լինելու հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
Մեր հատուկ միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Այն թողարկվել է1968 թվականին: Ֆիլմը նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։
Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։
Երեկոյի հատուկ հյուրը կլինի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:
Մուտքն ազատ է: