Հանդիպում Գրիգոր Հարությունյանի հետ
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում բժիշկ-հոգեբան Գրիգոր Հարությունյանի հետ:
Հանդիպում-զրույցը կրում է «Ազգային առողջական հիմունքներ» խորագիրը:
Բժիշկ-հոգեբանը հանդիպման ընթացքում կխոսի ազգային առողջական խնդիրների, դրանց առաջացման պատճառների և կանխարգելիչ միջոցների մասին:
Մուտքն ազատ է: