«ՌեԱնիմանիա» փառատոն | ReAnimania Festival
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի շրջանակում տեղի կունենան հատուկ ցուցադրություններ և հանդիպումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միությունում իրականացվելիք ցուցադրությունների ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ հայ և օտարազգի անիմացիոն ռեժիսորների հետ:
Միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի նպատակն է վերականգնել հայկական անիմացիոն արվեստի լավագույն ավանդույթները:
Մուտքն ազատ է: