Երաժշտական երեկո. Անին և ընկերները
Տաք թեյ կամ հայկական գինի, հարմարավետ անկյուն, քաղցր հյուրասիրություւն, ճաշակով երաժշտություն… Ահա թե ինչ է հարկավոր աշնանային ցուրտ օրերը ջերմացնելու համար:
Գոյ ակումբը մեկնարկում է «Գոյը և ընկերները» նոր նախագիծ, որը հնարավորություն է տալիս տաղանդավոր մարդկանց նեկայացնել իրենց արվեստը մեզ մոտ:
Առաջին համդիպմանը կհյուընկալենք երաժիշտ Անի Ծատուրյանին և նրա ընկերներին, ովքեր մեզ համար կկատարեն Jazz և Blues ոճի սիրված ու հայտնի երգեր: Երեկոն կեզրափակենք հայ դասական երաժիշտների գործերով: Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր նույնպես ունեն երաժշտական տաղանդ, նվագում են որևէ գործիքի վրա, առաջարկում ենք ներկայանալ պատրաստած համարներով. սիրով կլսենք նաև Ձեզ:
Այսպիսով, դեկտեմբերի 2-ին ժամը 18:30-ին սպասում ենք Ձեզ Գոյ ակումբում:
Մուտքավճարը՝ 1000 դրամ
Հասցե՝ Բաղրամյան 50գ (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ)։