Մի պատառ իմ Հայաստանից
Մարտի 27-ին՝ ժամը 18:30-ին,Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Անդրանիկ Մանուկյանի հեռախոսային սիրողական լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Մի պատառ իմ Հայաստանից» խորագիրը:
Միջոցառման ընթացքում Անդրանիկ Մանուկյանը կներկայացնի Հայաստանում ավտոստոպով երթևեկելու առավելություններն ու հետաքրքրությունները՝ ցուցադրելով Հայաստանում շատերի համար ծանոթ և անծանոթ գեղեցիկ տեղանքների մասին պատմող ֆոտոշարքը:
Մուտքն ազատ է: