«Կարմիր գլխարկը»` handmade հեքիաթում
ՏաՏան շարունակում է իրական հեքիաթների շարքը փոքրերի համար. այս անգամ առաջարկում ենք միանալ «Կարմիր գլխարկը» handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը կրկին երեխաներն են լինելու:
Շառլ Պերրոյի հերոսուհու հետ միասին կօգնենք մայրիկին կարկանդակներ պատրաստել տատիկի համար, կսովորեցնենք ագահ գայլին, թե ինչպես է պետք ապրել` առանց մարդկանց վնասելու: Կարմիր գլխարկին նույնպես կպատրաստենք, որպեսզի երեխաներն իրենց հետ տուն տանեն:
Մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքիաթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կապրեն սիրելի հեքիաթում, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց պատրաստածը տուն կտանեն:
Հանդիպում ենք մարտի 18-ին՝ շաբաթ, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #Կարմիր_գլխարկը #ԻրականՀեքիաթ