Փակուղի - Deadlock ֆիմի դիտում
Փակուղի - Deadlock ֆիմի դիտում
Ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան
2016թ. / 94ր. / Վավերագրություն
Ցուցադրության համադրող՝ Րաֆֆի Մովսիսյան (կինոքննադատ)
ՀՅՈՒՐ՝ ռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ցուցադրության ֆորմատը՝ Blu-ray
Ցուցադրության լեզուն՝ հայերեն (անգլերեն ենթագրեր)
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եռապատումը նվիրված է Հայաստանի մերօրյա ամենացավալի խնդիրներից մեկին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է մի հերոսի մասին՝ թատրոնի ռեժիսոր, ինժեներ, նկարիչ:
Երկրորդ ֆիլմը Լևոնի մասին է՝ մի ինժեների, որ մեծ հարգանք էր վայելում տարիներ առաջ Երևանում իր «ոսկե ձեռքերի» շնորհիվ, որոնցով կարողանում էր «բուժել» ցանկացած մեքենա: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետ, երբ կյանքը Հայաստանում բոլորովին անտանելի էր դարձել պատերազմական իրավիճակով ու շրջափակումով, Լևոնն արտագաղթեց ԱՄՆ՝ Լոս Անջելես, իր ընտանիքի հետ մեկտեղ:
Ֆիլմը զարգանում է նրա ամենօրյա կյանքի, քրտնաջան աշխատանքի ու ընտանեկան խնդիրների շուրջ: Ի՞նչն է պատճառը, որ «ոսկե ձեռքերով» այս խելացի մարդն ի վիճակի չէ իրեն գտնելու այս երկրում, ուր կան բոլոր հնարավորությունները: Ինչո՞ւ է երբեմնի այս թվացյալ ներդաշնակ ընտանիքը հայտնվել փլուզման եզրին:
*Մուտքն ազատ է