Խաղի Ժամ. Ֆրանսիական Մաֆիա
Մարտի 28-ին ԷՕՆ-ում կրկին խաղում ենք ֆրանսիական հայտնի Լու-Գարու խաղը: Խաղը հանրահայտ "Մաֆիա"-ի ֆրանսիական ավելի հետաքրքիր տարբերակն է: Այն ներառում է հատուկ քարտեր-կերպարներ և տներ՝ նույնիսկ շարքային խաղաքարտ ունեցողներին տալով հատուկ դերեր: Որքան շատ լինեն խաղացողները, այնքան ավելի բովանդակալից և հետաքրքիր կանցնի խաղը: Բերեք ձեզ հետ ձեր բոլոր ընկերներին և գիշերը գայլերը ձեզ չեն ուտի:
Մուտքը ողջ միջոցառման համար 1,500 դրամ է՝ ներառյալ թեյ, սուրճ, մրգեր, քաղցրավենիք:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք խաղից չուշանալ: