Բառախաղի մրցաշար Loft-ում
Մայիսի 5-ին համեցի՛ր #Loft ընկերներիդ հետ՝ անցկացնելու ինտելեկտուալ ժամանց․ ժամը 18։30-ից սկսած զույգերով խաղալու ենք #Բառախաղ (Dee.am • Դե) ։
Եթե չգիտեք «Բառախաղ»-ի մասին՝
Մասնակիցներն, ընտրելով խաղաքարտեր, պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված՝ արգելված բառերը:
Խաղը հրաշալի միջոց է ժամանցն ու գիտելիքի ձեռքբերումը համատեղելու, միտքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արգելքներ հաղթահարելու համար:
Այն խստիվ հակացուցված է հումոր և մտածել չսիրող մարդկանց համար: ։D