Ես և իմ պատկերացրած աշխարհը
Հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մանե Փաշինյանի՝ «Ես և իմ պատկերացրած աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն փոքրիկ նկարչուհու՝ տարբեր թեմաներով արված աշխատանքներից:
Մանե Փաշինյանը 6 տարեկան է։
Սովորում է առաջին դասարանում, հաճախում է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի նկարչական խմբակ։
2016 թվականի հոկտեմբերի 20-ին ունեցել է անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով 65 նկար։
Մուտքն ազատ է: