Արի՜ Գյումրի | Come to Gyumri
Վերջապես քննական շրջանը ավարտվում է․․ Իսկ հիմա թող ամեն ինչ ու արի Գյումրին վայելելու! Սիրով հրավիրում ենք Ձեզ արվեստի քաղաք ընկերներով, կուրսեցիներով, ընտանիքներով կամ մենակ (քանի որ մեր տուրերից ոչ ոք առանց նոր ընկեր չի հեռացել)։
Հուլիսի 1-ի առավոտյան միասին գնացքով Երևանից գնում ենք Գյումրի (խոստովանեք՝ Հայաստանում գնացք նստած չեք լինի), շրջում ենք քաղաքում զբոսավարի ուղեկցությամբ ու քաղաքի մասին առանձնահատուկ պատմություններով, ճաշում Café Nancy-ում, շարունակում շրջել քաղաքի տեսարժան վայրերով, հին փողոցներով, վայելել արվեստ ու պատմություն շնչող շենքերի գեղեցկությունը, լցվել գյումրեցիների անմիջականությամբ։ Տեղացի գիդերը խոստանում են Գյումրիի բարբառին ևս ծանոթացնել։ Տուրի ընթացքում այցելելու ենք նաև Շիրազի, Ավետիք Իսահակյանի կամ Մհեր Մկրտչյանի թանգարան (ըստ Ձեր ընտրության): Հագեցած օրվանից հետո գնացքը Ձեզ կտանի հետ՝ Երևան։
Անհամբեր սպասում ենք ձեզ։
Ամբողջ տուրի արժեքը 8000 դրամ,
Ուսանողների համար 6000 դրամ
Գինը ներառում է․ Երևան-Գյումրի և հետ գնացքի վճարը, լանչ, թանգարանի տոմսի վճարը, զբոսավարի ծառայություններ, թարգմանություն՝ անրաժեշտության դեպքում։
Շտապեք, տեղերը սահմանափակ են։