Գույների աշխարհ
Հուլիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Գույների աշխարհ» նկարչական խմբակի սաների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը կրում է «Աշխարհի գույները իմ աչքերով» խորագիրը։
Նկարչական խմբակի ղեկավարն է Մարինե Սհոյանը։
Նա ծնվել է 1981 թվականին նկարիչների ընտանիքում:
Նկարել է մանկուց, կատարելագործվել է Մոսկվայում՝ նկարիչների արվեստանոցում: Մինչ այսօր զբաղվում է նկարչությամբ:
Մուտքն ազատ է: