Տանգոյի երեկո
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), որդեգրելով թանգարանագիտական ժամանակաից մոտեցումները և առաջնորդվելով արևմտաեվրոպական փորձով, այցելուներին է առաջարկում տարաբնույթ մշակութային ծրագրեր: Վերջիններս միտված են բարձրացնելու թանգարանի հասարակական դերը և այն դարձնելու մշակութաին ժամանցի կենտրոն:
Այդ իսկ նպատակով, սույն թվականի սեպտեմբերի 16-ին, Ռուսական արվեստի թանգարանը, ընդառաջելով այցելուների բազմաթիվ խնդրանքներին, ևս մեկ անգամ կազմակերպում է «Տանգոյի երեկո»: Երեկոյի ընթացքում կներկայացվի տանգոյի պատմությունը, տեղի կունենա վարպետության դաս, այցելուներին հնարավորություն կընձեռնվի ոչ միայն պարել, այլև դաշնամուրային կատամամբ ունկնդրել տանգոյի ճանաչված մեղեդիների վայելչությունը:
Տանգոն պոպուլյար և պարահանդեսային պար է, որը «ծնվել և մեծացել» է Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, այնուհետև տարածվել աշխարհում։ 2009 թ. տանգոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է աշխարհի մարդկային ժառանգություն :
ՊԱՐՈՒՍՈՒՅՑԵՆՐ՝ Հովհաննես Նազարյան և Ագապի Աբրոյան
ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՝ Արմեն Աղաջանյան
Մուտքի տոմս – 1000 դրամ