«Անծանոթ իմ Հայրենիք» ֆիլմի դիտում
«Էսպաս» կրթամշակութային կենտրոնի «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը «Հոդված 3» ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 13-ին ժամը 18:30 կազմակերպում է Տիգրան Պասկևիչյանի «Անծանոթ իմ Հայրենիք» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացնում է հայերի 1946-49 թվականների Մեծ Հայրենադարձությունը դեպի Սովետական Հայաստան և դրա աշխարհաքաղաքական նախադրյալները։ Ցուցադրությանը կհաջորդի հանդիպում ու քննարկում ֆիլմի հեղինակի հետ։
Ֆիլմը պատրաստված է ականատեսների բանավոր վկայություններով, արխիվային փաստաթղթերով, ընտանեկան լուսանկարներով, հայկական և ռուսական կինոարխիվներում պահվող վավերագրական խրոնիկայով։
Մուտքն ազատ է։ Ֆիլմի լեզուն հայերեն է անգլերեն ենթագրերով։
«Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը նպատակ ունի ստեղծել ընդհանուր շփման հարթակ սիրիահայ և տեղացի երիտասարդների համար: Ակումբի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տարբեր հանդիպումներ, այդ թվում քննարկումներ, խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ և այլն:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: