ԵՎԱ ֆիլմի ցուցադրությունը պարսկերեն լեզվով
Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
«Եվա» ֆիլմն ընդգրկվել Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի նախընտրական ցուցակում։
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Աղամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։
Ֆիլմի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, պրոդյուսերը՝ Թաղի Ալիղոլիզադեհը, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին։