Մետաքսյա զուգագուլպաներ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ռուբեն Մամուլյանի «Մետաքսյա զուգագուլպաներ» երաժշտական ֆիլմը:
Ֆիլմը նկարահանվել է 1957 թվականին ԱՄՆ-ում (Հոլիվուդ). այն պատմում է ԽՍՀՄ երեք գործակալ ընկերների՝ Բրանկովի, Բիբինսկիի և Իվանովի մասին, ովքեր ձախողում են իրենց՝ Փարիզից կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Բորոյովին հետ վերադարձնելու առաքելությունը, որից հետո այդ գործողություններին է միանում ֆիլմի հերոսուհի Նինա Յուշչենկոն:
Ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն կինոռեժիսորներից մեկը։
Ցուցադրությունից հետո կինոքննադատ Գարեգին Զաքոյանը կներկայացնի ֆիլմի մասին ունեցած իր կարծիքը, որից հետո կծավալվի զրույց-քննարկում։
Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող միջոցառումն իրականացվում է հայ ռեժիսոր, պրոդյուսոր, սցենարիստ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։